ՀՀ ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի էջում։
«Ալիս Ռուֆոյի հետ քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:
Հանդիպմանը քննարկել ենք նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը: