Աֆղանստանում հինգ օրվա ընթացում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,2: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանական երկրաբանական գիտությունների հետազոտական ​​կենտրոնը։ 

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։ Հաղորդվում է, որ կան որոշ վնասներ, սակայն դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։ 

Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Կունարի և Նանգարհարի նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը։ Ավելի քան 3600 մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Որոշ գյուղերում ավերվել կամ վնասվել են տների 98%-ը։ Երկրաշարժից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 84 000 մարդ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ 

Նույն շրջանում երկրորդ երկրաշարժը՝ 5,5 մագնիտուդով, տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին՝ խաթարելով որոնողական աշխատանքները, փակելով մի քանի գյուղերի ճանապարհներ։ 

Հայերեն Русский

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը

Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել