Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ընդունել է չինական «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խմբի» ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խումբ» ընկերության ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում հյուրերին են ներկայացվել Երևանում իրականացվող քաղաքաշինական ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կարևոր ծրագրերն ու նախագծերը: Չինական ընկերությունը հետաքրքրված է ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ:
Ըստ աղբյուրի՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգայնորեն մրցունակ ընկերությունների ներգրավումը քաղաքաշինական ծրագրերին և ընդգծել, որ քաղաքն իր լիազորությունների շրջանակներում բաց և պատրաստակամ է համագործակցության համար:
Կարդացեք հոդվածը` 中文