4 րոպեի ընթերցում
Անոնս
05 Սեպտեմբերի, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան-120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան․ հոդվածների ժողովածու»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են Հայրիկ Մուրադյանի 15, այդ թվում 2 անտիպ հոդվածները և ներկայացվել են հայրենասիրական երգերի 15 նորահայտ ձայնագրությունները Հայրիկի կատարմամբ։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն:
Ժամը 11:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը: ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրութունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։ Ցուցադրված կտավները հիմնականում ստեղծվել են 1960-1979 թվականներին։ (+374 10) 563641: Տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան,
Ժամը 12:00-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը /սեպտեմբերի 5-7-ը/: Ծրագիր. 13։00-ին՝ խոստովանություններ. անգլերեն պոեզիայի ընթերցում. Համլետ Առաքելյան, Անահիտ Ղազախեցյան (Հայաստան), Հելեն Մորտ (Միացյալ Թագավորություն), 14։00-ին՝ Յարոսլավա Պուլինովիչ. Դրամատուրգիան՝ որպես գրական ժանր (ռուսերեն), 15։00-ին՝ Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսը. Նյումեգ, 16:00-ին՝ հանդիպում Մարկ Արենի հետ. Բուկինիստ, 18։00-ին՝ հանդիպում Ահմադ Աքբարպուրի հետ. գրականության դերը մանուկների և դեռահասների կյանքում (պարսկերեն-հայերեն). Իրան, 19։00-ին՝ Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպի շնորհանդեսը. Վերնատուն, 20։00-ին՝ ստենդափ. Արի օգնենք. Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Անդրանիկ Համբարձումյան:
Ժամը 15:00-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա շնորհանդես: Գրքի երևանյան միջազգային փառատոնին Newmag-ը կներկայացնի ժամանակակից ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկի՝ Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպը: Հատուկ Newmag-ին և հայ ընթերցողներին Ֆրանզենը ողջունել է տեսաուղերձով:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 13:00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում /Ոսկերիչների 1, Ամերիաբանկի տաղավար/ հրավիրում ենք լուսաբանելու Toon EXPO-ին Ամերիաբանկի մասնակցությունը։ 093667095, Kristine Kyurklyan:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի սրահում կկայանա ասուլիս՝ «Անկանխիկ վճարումների ճգնաժամ. ի՞նչ է սպասում սպառողին»: Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել անկանխիկ վճարումների «ԱրՔա» համակարգի խափանումները: Ո՞րն է պատճառը, և ճի՞շտ է արդյոք, որ շուտով նման խնդիրներ կարող են ծագել նաև վճարային տերմինալների աշխատանքում: Առհասարակ, որոնք են այդ ամենի պատճառները և ի՞նչ ելք կա այս իրավիճակից, այս մասին կխոսի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: