Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են վաշինգտոնյան Համատեղ հռչակագրով ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են վաշինգտոնյան Համատեղ հռչակագրով ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, hանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում