Սեպտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում (Աբովյան 2) կանցկացվի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն նոր՝ 2025-2026 համերգաշրջանի ծրագրերը։ Ասուլիսի ընթացքում կծանոթանան ինչպես սպասվող նախագծերին և բացման համերգի ձևաչափին, այնպես էլ հատուկ հյուրերին՝ հարվածային գործիքների վիրտուոզ երաժիշտ Իսայաս Ալվեսին (Բրազիլիա) և տրոմբոնահար, վոկալիստ Գրեհեմ Սաթլերին (Ավստրալիա): Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյան, տրոմբոնահար, վոկալիստ Գրեհեմ Սաթլեր, հարվածային գործիքներ Իսայաս Ալվես: Ասուլիսի ընթացքում տեղի կունենա նաև Ֆիլհարմոնիայի նոր բրենդի շնորհանդեսը, կներկայացվեն նոր լոգոտիպը, բրենդային տարրերը։ ՀՀ ԿԳՄՍՆ: 

Ժամը 14:00-ին «ՀայԱրտ» կենտրոնում կկայանա «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մեկնարկին նախորդող պաշտոնական մամուլի ասուլիս: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 5-ից կմեկնարկի Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ը: Միջոցառման գլխավոր գործընկերներն են՝ Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժ/Պ, «Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալե»-ի հիմնադիր, «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր, նախագահ Սոնա Հարությունյան, ՀՀ ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտի, ՀՀ ում Լեհաստանի դեսպանատան մշակությաին և հանրային ծրագրերի պատասանատու Մարիաննա Կերեկյան, Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրս, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Զարուհի Ազանաուրյան, «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի ժյուրիի նախագահ Թրուդե Գոմնես Ուգելստադ: 093878551:

Ժամը 15:00-ին  Փրկարարի օրվա կապակցությամբ Ազատության հրապարակում, տոնական միջոցառումների շրջանակում կանցկացվի ՆԳՆ փրկարար ծառայության ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ժամը 16:00-ին Զինվորի տանը /Աբովյան 58/ բացվում է Հայաստանում առաջին՝ սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժման ծառայությունը: Ժամը 16:00-ին տեղի կունենա նոր բաժանմունքի բացումը: Մասնագետները բուժառուին սովորեցնելու են ինքնասպասարկվել, ապրել ինքնուրույն՝ առանց որևէ մեկի աջակցության: Նոր ծառայությունը հիմնադրվում է Միացյալ նահանգներում գործող Veterans of Armenia բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Իսկ նոր մասնաշենքը, որտեղ հիմնադրվել է բաժանմունքը՝ կառուցվել էր այլ գործընկերոջ ֆինանսական աջակցությամբ: 077495252:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:30-ից «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է լուսաբանելու «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում. ազատազրկված կանանց պատմությունները» խորագրով միջոցառումը, որը նվիրված է ազատազրկված կանանց անձնական պատմությունները ներկայացնող բացառիկ ժողովածուի շնորհանդեսին։ Միջոցառմանը կմասնակցեն պետական մարմինների, Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև շահառու խմբերի և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան, 033 155300: 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Էմանուել Սևրուգյան 95. Սևրուգյաններ. ժառանգություն և նվիրում» խորագիրը կրող նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը։ Արարողության ընթացքում տեղի կունենա Իվեթ Թաջարյանի բանախոսությունը՝ հայտնի Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների մասին, այնուհետև երաժշտական կատարումներով հանդես կգան հեղինակ-կատարող Լիլիթ Սարգսյանը և «Տրիո 3D» (Adax Dörsam, Matthias Dörsam, Franz-Jürgen Dörsam եղբայրներ, Գերմանիա) խումբը։ 055 520691:

Ժամը 16:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում /Տերյան 72/ կբացվի հայ թատրոնի դասական Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գրականության բացառիկ ցուցադրությունը։ Ցուցադրության կներկայացվեն Ազգային գրադարանի հարուստ ֆոնդերից ընտրված գրեթե ողջ գրական ժառանգությունը՝ սկսած 1860-ականներից մինչև մեր օրերը։ 033 62 35 13: 

Ժամը 18:30-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվող «Սարոյանական գույներ. բառերից անդին» ժամանակավոր ցուցադրությամբ կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը։ ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ. բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։ Roza Grigoryan, (+374) 77 30 34 84:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը