Իրավունք

Կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը զգալիորեն աճել է

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը զգալիորեն աճել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի առաջին կիսամյակում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների արդյունքները։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647):

Նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել է (2024-ին՝ 132), որից 41-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 104), իսկ 30-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով (2024-ին՝ 28), 30-ը՝ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 36), 121-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 112), 29-ը միացվել (2024-ին՝ 37), իսկ 228-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 600): 

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8 մլրդ 879 մլն 329 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 213 մլն 514 հզր ՀՀ դրամը կամ 24.9%-ը, արգելանք է դրվել 968 մլն ՀՀ դրամ արժողության գույքի վրա (2024-ին՝ 4 մլրդ 608 մլն 759 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը): 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում