Իրավունք

Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ  Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր 837 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում