Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը միտք էլ չեն ունեցել դավեր նյութել ԱՄՆ-ի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Պեկինի զորահանդեսում «դավեր են նյութում» Վաշինգտոնի դեմ:

«Ցանկանում եմ ասել, որ ոչ ոք դավադրություն չի կազմակերպել, ոչ ոք ոչինչ չի նյութել, ոչ մի դավադրություն: Դեռ ավելին, դա ոչ ոքի, այդ երեք ղեկավարներից ոչ մեկի մտքում նույնիսկ չի եղել», - ասել է Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակից Պավել Զարուբինին:

«Բացի այդ, կարող եմ ասել, որ բոլորը հասկանում են, թե ինչ դեր են խաղում Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմը և անձամբ նախագահ Թրամփը մեր ժամանակների միջազգային իրադրությունում», - ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Պեկինի զորահանդեսը, ՉԺՀ նախագահին խնդրել է ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին։

«Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել է նա Truth Social-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում