Իրավունք

Դատարանը երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը

2 րոպեի ընթերցում

Դատարանը երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը

Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկվեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ Աննա Մելքսեթյանի նախագահությամբ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած դատական նիստում։

Դատարանն արձանագրեց, որ նախորդիվ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ բացառիկ խափանման միջոցը թողել էր անփոփոխ, ավելին՝ երկարաձգել էր, հիմքում ունենալով այն մտահոգությունը, որ խիստ բարձր է նոր արարք կատարելու հավանականությունը։

«Քննելով՝ արդյոք այսօր այդ հիմքը նվազել է և նվազել է արդյոք այնչափ, որպեսզի այլընտրանքի հարց քննարկվի, դատարանը գտնում է, որ այս ընթացքում հիմքի փոփոխություն որևէ ձևով չի արձանագրվում»,-ասաց դատավոր Աննա Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է պարտադիր մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացների, դատարանը հիմնավոր է համարել հանրային մեղադրողի միջնորդությունը մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը մեկամսյա ժամկետով երկարաձգելու վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը՝ կալանքը, երկարաձգվել էր  10 օրով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ  քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա հունիսի 28-ից կալանավորված է։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում