Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 414 սրահում կկայանա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: 

Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում կկայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամն ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սեպտեմբերի 3-5-ը կազմակերպում են Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթը։ Կոնֆերանսը հիանալի հարթակ է միջազգային արբիտրաժի տարբեր ոլորտների շուրջ քննարկումների և մտքերի փոխանակության համար, քանի որ որպես բանախոսներ հանդես կգան ինչպես Հայաստանից, այնպես էլ հատուկ այս նպատակով արտասահմանից հրավիրված ոլորտի ականավոր մասնագետներ: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել +374 93 13 59 20 հեռախոսահամարով: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյան, +374 93 13 59 20:

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնին։ Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: 

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ կկայանա Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ. «Եվրասիական ինտելեկտուալ տեխնոլոգիաները վերլուծության ոլորտում» թեմայով: Սեպտեմբերի 9-12-ը Բիշքեկում կկայանա Եվրասիական վերլուծական համաժողովը։ Որո՞նք են այդ համաժողովի առանձնահատկությունները: Ո՞րն է կոլեկտիվ ստեղծագործության նորարարական վերլուծական տեխնոլոգիայի էությունը: Ինչպե՞ս է խոշոր վերլուծական համաժողովների անցկացումն ազդում ԵԱՏՄ երկրների կրթության ոլորտի վրա։ 

Հայերեն Русский