Ռուսաստան

Պեկինում կայացել է Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Պեկինում կայացել է Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Սի Ծինփինի հետ նեղ և ընդլայնված կազմերով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է պահպանելու ռազմավարական փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցությունը Պեկինի հետ:

Իր հերթին, Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և Ռուսաստանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը դարձել է միջպետական ​​բարեկամական կապերի օրինակ։ 

«Չին-ռուսական հարաբերությունները դիմացել են միջազգային կույունկտուրայի փորձությանը և ծառայում են որպես հավերժական բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխագործակցության, փոխշահավետ համագործակցության միջպետական ​​հարաբերությունների օրինակ», - ասել է նա։

Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ տանելու ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը։ 

«Մենք պատրաստ ենք աջակցելու միմյանց ազգային զարգացման և բարգավաճման գործում, անսասանորեն պաշտպանելու միջազգային արդարությունն ու հավասարությունը, առաջ տանելու համաշխարհային կառավարման ավելի արդար,  ռացիոնալ համակարգի ձևավորումը», - ասել է նա։

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը հիմնական հաղթող երկրներն են այդ պատերազմում։ 

Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 3-ը գտնվում է Չինաստանում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի ղեկավարը որպես գլխավոր հյուր ներկա կլինի ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Սեպտեմբերի 3-ին Պեկինում տեղի կունենա մեծամասշտաբ զորահանդես:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում