Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 114 սրահում կկայանա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 սրահում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի: 

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 214 սրահում կկայանա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։ Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է. այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում կկատարվի խաչքարերի օրհնության կարգ, տեղի կունենա ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում (Փ.Բուզանդ 1/3) «Միասին» ակլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է մամուլի ասուլիս։ Մանրամասն կներկայացնեն դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու 150000 արցախահայության՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքը։ ԵԱՀԿ մանդատը չեղարկված չէ: «Միասին» շարժումը հավաքագրել է արցախցիների 4000-ից ավելի ստորագրություններ՝ դիմումով ԵԱՀԿ անդամ պետություններին ներկայացնելու համար: 

Հայերեն Русский

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է