Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 134 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 134 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի օգոստոսին ծնվել է 134 երեխա՝ 76 տղա և 58  աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 63 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 34 երեխա՝ Գավառի, 27 երեխա՝ Սևանի, 10 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարվա օգոստոս ամսին ծնունդներ չեն գրանցվել։

2024 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 153 երեխա՝ 86 տղա և 67 աղջիկ։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում