Գազայի հատվածում սովից ու թերսնումից մահացածների թիվը հասել է 339-ի
1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում սովից և թերսնումից մահացածների թիվը հասել է 339-ի, որոնցից 124-ը երեխաներ են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 7 նոր դեպք։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 88 դի և 421 վիրավոր։
Ընդհանուր առմամբ՝ Իսրայելի զինված ուժերի կողմից ռազմագործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 63 հազար 459-ի, իսկ վիրավորներինը՝ 160 հազար 256-ի։