Քաղաքականություն

Սի Ծինփինը կարևորել է անվտանգության և հակաահաբեկչական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կարևորել է անվտանգության և հակաահաբեկչական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թուրքիան և Չինաստանը պետք է ամրապնդեն քաղաքական փոխադարձ վստահությունը, աջակցեն միմյանց իրենց հիմնական շահերին և մտահոգություններին վերաբերող հարցերում, ինչպես նաև համագործակցությունը հակաահաբեկչական և անվտանգության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, այս մասին Սի Ծինփինն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

Ըստ աղբյուրի՝ Սի Ծինփինը նաև նշել է, որ երկու երկրները պետք է խորացնեն գործնական համագործակցությունը, մասնավորապես՝ ընդլայնեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Միջին միջանցք» նախաձեռնության միջև համագործակցությունը, խթանեն Չինաստան-Եվրոպա արագընթաց երկաթուղու հարավային երթուղու զարգացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում