Քաղաքականություն

Հայաստանի ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցի ընթացքում Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան: Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում