Հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Հանդիպման մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Օգոստոսի սկզբին Գրիգորյանը և Լարիջանին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են Երևանի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի է մեկնել օգոստոսի 29–ին՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով: