Մարզեր

Անապահով ընտանիքների դպրոցականները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ստացել են դրամական օժանդակություն

1 րոպեի ընթերցում

Անապահով ընտանիքների դպրոցականները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ստացել են դրամական օժանդակություն

Գեղարքունիքի մարզի 85 անապահով ընտանիքի դպրոցահասակ երեխաներ մարզպետի աշխատակազմի կողմից ստացել են դրամական օժանդակություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, դրամական օժանդակությունը տրամադրվել է Վարդենիս և Ճամբարակ համայնքների նպաստառու, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին՝ յուրաքանչյուր երեխայի համար 10 հազար դրամի չափով։ 

Դրամական օժանդակությունից օգտվել է 360 դպրոցահասակ երեխա, իսկ հատկացվող աջակցությունը կազմել է 3 միլիոն 600 հազար դրամ։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում