Մերցը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպում չի կայանա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը տեղի չի ունենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերմանական Deutsche Welle-ից, նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է այսօր կրկին անդրադառնանք այս հարցին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումն ակնհայտորեն չի կայանա»,-նշել է Մերցը՝ խոսելով դիվանագիտական ​​ջանքերի շարունակության մասին։ 

Նրա խոսքով՝ դա «տարբերվում է այն բանից, ինչի շուրջ համաձայնության էին եկել նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը նախորդ շաբաթ» և ինչը քննարկվել էր Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։

Օգոստոսի 28-ին Մերցը Ֆրանսիա է ժամանել՝ մասնակցելու գերմանա-ֆրանսիական կառավարական խորհրդակցություններին:

Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Մոսկվան այս հարցում դիմում է «հետաձգման ռազմավարության»՝ հանդիպման հաստատումը կապելով որոշակի նախնական պայմանների հետ։

Նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ մշակվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիր: Կրեմլը իր հերթին միայն հայտարարել էր պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու իր պատրաստակամության մասին։ 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում