Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը

2 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը

Ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տարեկան հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն 396 հզր 686 ՀՀ դրամն ամբողջությամբ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում