Օգոստոսի 29-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 օգոստոս,  2025             

Պետական կառույցներ 

11։00-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (Երևան, Կոմիտաս 49/2) տեղի կունենա ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի և ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի համատեղ մամուլի ասուլիսը: 

Թեման. թունաքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը, դրանց ազդեցությունը մարդու կյանքի որակի և առողջության վրա:

Հրավիրում ենք լուսաբանելու:

Բուհեր, կրթական հաստատություններ 

18:00֊ին ՃՇՀԱՀ-ի բակում տեղի կունենա դիպլոմների պաշտոնական հանձնման արարողություն 

Մշակույթ

12։00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության սրահում տեղի կունենա թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Գորգը գործվել է 17-րդ դարով թվագրվող, Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։

Գորգի կտրման հանդիսավոր արարողությանը կհաջորդի Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Լիլիա Ավանեսյանի բանախոսությունը։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու։

19:00-ին ՆՓԱԿ-ում  (Բուզանդ 1/3) տեղի կունենա «ԳԱԶ ԳԱԶ ԳԱԶ» ցուցահանդեսի բացմանը, որտեղ կներկայացվի  ֆրանսիաբնակ արտիստներ Լորայի, Քևինի և Լեոյի՝ Արաքս բնակավայրում 84 օր շարունակ ապրելու փորձառությունը։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը