Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, կկայացվի որոշում․ Փաշինյանը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրության մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեցրել է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո հայտարարել է, որ Եվրամիությանը և ԵԱՏՄ-ին անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ։  

«Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում»,-ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ այդ հնարավորությունը կախված է ժողովրդի կամքից, ընթացիկ իրավիճակներից, բանակցային գործընթացներից, ինչպես նաև իրադրության, հնարավորությունների ու այլընտրանքների վերլուծությունից։ 

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Դրանից հետո ՌԴ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ, և Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։  

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ