Քաղաքականություն

Վաշինգտոնի հռչակագրի շուրջ առարկայական քննարկումները կսկսվեն սեպտեմբերից․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի հռչակագրի շուրջ առարկայական քննարկումները կսկսվեն սեպտեմբերից․ վարչապետ

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հռչակագրի շուրջ դրա ստորագրումից հետո առարկայական քննարկումներ չեն եղել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հարգելի գործընկերներ, Վաշինգտոնում ստորագրված Հայաստան- Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հռչակագիրը մեծ փաստաթուղթ չէ։ Դա ընդամենը հինգ կետանոց փաստաթուղթ է, որտեղ նշված են հինգ արտահայտություն՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն։ Ով այս շրջանակից դուրս է խոսում, դա իրականության հետ կապ չունի։ Իսկ այդ շրջանակում եղած ամեն ինչ քննարկելի է և հնարավոր»,-ասաց վարչապետը։ 

Փաշինյանը շեշտեց, որ այժմ որևէ քննարկում չի ընթանում։ 

«Մենք ոչ մի բան չենք քննարկում, որովհետև օգոստոսի 8-ից հետո այս թեմայով առարկայական որևէ քննարկում չի եղել։ Սեպտեմբերից կսկսենք քննարկումները ավելի առարկայական և ԱՄՆ-ի հետ իրենց մասով, և Ադրբեջանի հետ իրենց մասով»,-եզրափակեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում