Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս 

27 Օգոստոսի, 2025 

Նախարարություններ 

13:00-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (հասցե՝ Երևան, Մաշտոցի պողոտա 53) գիտական մասնաշենքում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին:

ԿԳՄՍ նախարարը կներկայացնի 2025-2026 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փուլային ընթացքը,  ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Սիրով հրավիրում ենք լուսաբանման:

Մամուլի ակումբներ 

12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվկիրված  «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ փառատոնին։

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 30 ֆիլմ 24 երկրից։

Ասուլիսի ընթացքում բոլոր մանրամասները կներկայացնեն՝ 

«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գարեգին Զաքոյանը;

«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը։

15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Դմիտրի Բերեստովի ասուլիսը։ 

Աթենքի օլիմպիական չեմպիոն, այժմ Մոսկվայի մարզադպրոցի տնօրեն Դմիտրի Բերեստովը սիրողական ծանրամարտիկների իր թիմին բերել է Գյումրի` մարզական հավաքի։ Ովքե՞ր են սիրողական ծանրորդներ», և որքանո՞վ է օգտակար և անվտանգ ծանրամարտը այն մարդկանց համար, որոնք որպես հոբբի են զբաղվում ծանրամարտով։ Ի՞նչ ապագա ունի ծանրամարտը որպես օլիմպիական մարզաձև, ի՞նչ պետք է անեն երիտասարդ մարզիկները չեմպիոններ և ռեկորդակիրներ դառնալու համար։ 

Մշակույթ

19։00-ին Մոսկվայի տանը տեղի կունենա Հայաստանում օգոստոսի 27-28-ն անցկացվելիք «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիայի բացման արարողությունը։ 

 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը