Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա հիանալի հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ։

«Մենք կունենանք հիանալի հարաբերություններ Չինաստանի հետ։ Դա տեղի է ունենում։ Դուք դա տեսնում եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ունի հաղթաթղթեր, որոնք թույլ կտան իր օգտին լուծել Պեկինի հետ ներկայում քննարկվող տարբեր հարցեր, առաջին հերթին՝ առևտրական հարցերը։ 

Բացի դրանից, նա նաև վստահեցրել է, որ ամերիկյան կառավարությունը չի խանգարի ուսման նպատակով չինացի ուսանողների ժամանմանը Միացյալ Նահանգներ։ «Ես այնքան շատ պատմություններ եմ լսում այն ​​մասին, թե մենք թույլ չենք տա նրանց ուսանողներին գալ։ Մենք կթողնենք նրանց ուսանողներին։  Դա շատ կարևոր է։ 600 հազար ուսանողի մասին է խոսքը», - ասել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում