Իրավունք

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել զինծառայողի հրազենային վիրավորման դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել զինծառայողի հրազենային վիրավորման դեպքի առթիվ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ զինված ուժերի զինծառայողի հրազենային վիրավորման դեպքի առթիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը, վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու հատկանիշներով։  

«Կատարվում է նախաքննություն»,- նշեց Շահվերդյանը։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության և տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա խոսքով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում