Ռուսաստան

Սի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը

Չինաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների  համագործակցությունը երկկողմ ռազմավարական գործընկերության անբաժանելի մասն է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ-ի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

«Չինաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության անբաժանելի մասն է: Կա հույս, որ երկու կողմերն ակտիվորեն փորձի փոխանակում կիրականացնեն պետական ​​կառավարման և օրենսդրության բնագավառում», - ասել է Չինաստանի նախագահը:

Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է խորացնեն ռազմավարական փոխվստահությունը և պաշտպանեն երկու երկրների շահերն անվտանգության ոլորտում:  

«Կողմերը պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումները և համագործակցությունը տարբեր բնագավառներում, համատեղ պաշտպանեն երկու երկրների անվտանգության շահերը, միավորեն գլոբալ Հարավի երկրները, հավատարիմ մնան իրական բազմակողմ մոտեցմանը և նպաստեն միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ», - ասել է Չինաստանի ղեկավարը:     

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում