Տնտեսություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է հայաստանյան բեռնատարների վերադարձի դեպքերը

1 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է հայաստանյան բեռնատարների վերադարձի դեպքերը

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը արձագանքել է հայաստանյան արտադրանքով բեռնատարների Հայաստան վերադարձի մասին լուրերին՝ ընդգծելով, որ գերատեսչությունն իր աշխատանքը իրականացնում է պլանային ռեժիմով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «RBC-ն», «Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 146 բեռնատար ապրանք, որից 21-ը վերադարձվել է։ Որպես մերժման պատճառ նշվել է ռուսական բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։

Ավելի վաղ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետում չեն կարողացել մուտք գործել Ռուսաստան՝ «սանիտարական խնդիրների» պատճառաբանությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատգամավորի պնդումները որակել է ոչ հավաստի։

Նախարարի տվյալներով՝ միայն օգոստոս ամսին Հայաստանից Ռուսաստան է մուտք գործել 2427 բեռնատար, այսինքն՝ միջինում օրական ավելի քան 101 մեքենա։ Արտահանվող ապրանքների թվում ամենամեծ բաժինն ունեցել են խմիչքները՝ 610 բեռնատար, երկրորդ տեղում մրգերն են՝ 447 մեքենա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում