Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 օգոստոս,  2025            

Պետական կառույցներ 

09։45-ին Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում (հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) կկայանա Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։

16:00-ին  (մեկնումը ժամը 14։00-ից) Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող. 2, շենք 4/1) տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացվող Ուսանողական հաքաթոնի բացման արարողությունը: 

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հաքաթոնը կանցկացվի օգոստոսի 26-29-ը։

Միջոցառմանը կմասնակցի Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող 100-ից ավելի ուսանող: Միջոցառման ընթացքում թիմերը կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ, իսկ հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղ՝ 2.5 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 1.5 մլն ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ:

Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Երևանից մեկնումը օգոստոսի 26-ին, ժամը՝ 14:00-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի մոտից (Երևան Վազգեն Սարգսյան փող., 3/3 շենք), վերադարձը՝ նույն օրը ժամը՝ 19:00-ին։

Նախապես գրանցումը՝ մինչև օգոստոսի 26-ը, ժամը՝ 12:00-ն,  պարտադիր է: 

Գրանցվելու համար կարող եք զանգել 077 206038

Սպորտ 

20:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում անցկացվելիք նարդու մրցաշարին։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը