Իրան

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Ալյասկայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Ալյասկայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել դիվանագիտական ջանքերին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև իրադրությունը Հարավային Կովկասում: 

«Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը», - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև հաստատել են ռուս-իրանական փոխգործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում