Եվրոպա

Մեծ թվով երկրներ պետք է աջակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Գերմանիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Մեծ թվով երկրներ պետք է աջակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Գերմանիայի ԱԳ նախարար

Ուկրաինայի անվտանգության հետպատերազմյան երաշխիքների հարցում պետք է ներգրավվեն լայն շրջանակի պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող պետությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք չենք կարող սպասել, որ Ուկրաինան լրջորեն կքննարկի տարածքային զիջումները, եթե նա, գոնե, անվտանգության երաշխիքներ չի ստանում որքան հնարավոր է մեծ թվով երկրներից», - Բեռլինում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ «շուրջ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան», պատրաստակամություն են հայտնել մասնակցելու գործընթացին։

Միևնույն ժամանակ Վադեֆուլը նշել է, որ այդ երաշխիքները պետք է «լիովին հավասարազոր լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում