Պուտինի և Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Ռուսաստանի ղեկավարը դրան պատրաստ կլինի,  երբ լինի օրակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC News հեռուստաալիքի եթերում:

«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի, իսկ այդ օրակարգը բոլորովին պատրաստ չէ», - ասել է Լավրովը «Meet the Press» հաղորդմանը բացառիկ հարցազրույցում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից, և դրան Սպիտակ տանը հաջորդող Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո Վաշինգտոնն աշխատում է ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման վայրի և օրվա ուղղությամբ։ 

«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպել, երբ այս հանդիպումն իսկապես ունենա օրակարգ, նախագահական օրակարգ», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ուկրաինան է խոչընդոտում խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ առաջընթացին։ 

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով