Հայաստան

Երևանի քաղաքապետարանը տարեցների համար նախաձեռնություն է կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը տարեցների համար նախաձեռնություն է կազմակերպել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվության բաժինը։

«Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ծրագրի մեկնարկը տրվել է Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ 

«Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող և համապատասխան մասնագետ։ Նախագիծն ունի ոչ միայն ճանաչողական, այլև ժամանցային բնույթ։ Ժողովրդական երգն ու պարը, ասմունքը և տարբեր ինտերակտիվ խաղերը նրանց օրը դարձնում են ավելի հագեցած ու հետաքրքիր»,-նշել է քաղաքապետարանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում