Ռուսաստան

Պուտինը մինչև տարեվերջ կմեկնի Հնդկաստան. Լավրով

1 րոպեի ընթերցում

Պուտինը մինչև տարեվերջ կմեկնի Հնդկաստան. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև ընթացիկ տարվա վերջը կմեկնի Հնդկաստան. պլանավորվում է փաստաթղթերի լուրջ փաթեթ պատրաստել ռուս-հնդկական գագաթնաժողովի համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք այս երկխոսության շրջանակներում քննարկեցինք առաջիկա միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի՝ մինչև ընթացիկ տարվա վերջը Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստումը։ Այս գագաթնաժողովի համար փաստաթղթերի լուրջ փաթեթ պատրաստելու պլաններ կան», - ասել է Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում