Ադրբեջան

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ապամոնտաժմանը

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ապամոնտաժմանը

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ապամոնտաժումը։ 

«Մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց նկատմամբ ոտնձգությունը, որտեղ էլ դա տեղի ունենա, չի կարող խիստ բացասական մոտեցում չառաջացնել, որ ազգին էլ որ դրանք պատկանեն՝ հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին կամ մեկ ուրիշին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շվիդկոյի խոսքերը մեջբերել է Rbc-ն։ 

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումն արգումենտ չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը։ 

Նա հավելել է, որ սա երկխոսության շատ բարդ թեմա է, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի։ «

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ժողովուրդների հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և այդ կապերն անչեղարկելի են։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում