ՌԴ-ն առաջարկել է բարձրացնել պատվիրակությունների ղեկավարների մակարդակն Ուկրաինայի հետ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Նախագահ Թրամփի հետ երեկ չէ առաջին օրվա (խմբ.՝ օգոստոսի 18-ի) հեռախոսազրույցից հետո մեր նախագահն առաջարկ արեց ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների ղեկավարների մակարդակի բարձրացման մասին։ Եվ սա լիովին համապատասխանում է մեր առաջարկին, որը ես հենց նոր նշեցի, որ այս գործընթացի շրջանակներում առանձին բլոկ պետք է հատկացվի կարգավորման քաղաքական ասպեկտների ուսումնասիրությանը՝ ռազմական և մարդասիրական ասպեկտների հետ մեկտեղ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների ցանկացած ձևաչափի, սակայն բարձր մակարդակի հանդիպումներն անհրաժեշտ է հանգամանորեն  նախապատրաստել բոլոր նախորդող փուլերում: 

«Բոլոր հանգամանքներում, ինչպես արդեն ասացի, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի, բայց երբ խոսքը վերաբերում է բարձր մակարդակի հանդիպմանը, անհրաժեշտ է ամենահանգամանալից կերպով այն նախապատրաստել բոլոր նախորդող փուլերում, որպեսզի գագաթնաժողովները չվերածվեն իրադրության վատթարացման, այլ իրականում վերջ տան խնդրին  այն բանակցություններում, որոնք մենք պատրաստ ենք շարունակել», - ասել է նա:

Ռուսաստան

Լավրովը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով