Միացյալ Նահանգներ

Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր. Լավրով

1 րոպեի ընթերցում

Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր. Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Ռուսաստան այցելելու հրավեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ ղեկավարը կարող է ժամանել Մոսկվա մինչև տարեվերջ:

Լավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այդ հրավերը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է: Դա հետաքրքիր կլինի բոլորի համար», - նշել է նախարարը:

Թրամփը և Պուտինն Ալյասկայում հանդիպում են ունեցել օգոստոսի 15-ին։ Պուտինը համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ հաջորդ հանդիպումը կարող է լինել Մոսկվայում, ինչին ի պատասխան՝ Թրամփը նշել էր, որ դա հետաքրքիր առաջարկ է, և որ այդ դեպքում իրեն շատ կքննադատեին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում