ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասներ է հայտնել Իրանի հետ ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը զբոսաշրջության, մշակութային ժառանգության, ինչպես նաև ստանդարտացման, հավատարմագրման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, կընդլայնեն և կամրապնդեն կողմերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Պապոյանի խոսքով՝ իրանական կողմի հետ ստորագրված առաջին փաստաթուղթը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը։

«Հուսով ենք՝ փաստաթղթի ամբողջական իրագործման պարագայում այն բարդությունները, որոնք հիմա ունենք՝ ցամաքային ճանապարհով դեպի Իրան այցելելիս, այլևս չեն լինի։ Իհարկե, խոսքը վերաբերում է նաև հակառակ ուղղությանը․ մեր նպատակն է հեշտացնել նաև Իրանից դեպի Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունները»,-ասաց Պապոյանը։

Նրա բնորշմամբ՝ փաստաթուղթը հնարավորություն կտա ավելացնել ինչպես Իրանից եկող զբոսաշրջային հոսքն, այնպես էլ հայ զբոսաշրջիկների համար ճանաչելի դարձնել Իրանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ստորագրված երկրորդ փաստաթուղթը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես՝ ստանդարտների սերտիֆիկացման համակարգերի նույնականացման կամ մոտարկման գործընթացներին։

«Սրա էությունն այն է, որ և՛ սահմանին, և՛ մինչև սահմանը ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ժամանակ գործընթացները լինեն ավելի պարզեցված, գործարարները գործ ունենան ոչ թե մի քանի ստանդարտների, այլ մեկ միասնական, բոլորին հասանելի և բոլորի համար կանխատեսելի եղանակ և ճանապարհ լինի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստորագրվել է ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր․ հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ 

Բացի այդ, նույն պաշտոնյաների կողմից՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև ստորագրվել էր նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ 

Հայերեն English Русский Türkçe

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները