Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևան այցի ընթացքում ՀՀ վարչապետի հետ հայտարարության ժամանակ: 

«Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի»,-ասաց Փեզեշքիանը:

Երկու երկրների միջև օգոստոսի 19-ին տարբեր ոոլորտներում համագործակցության վերաբերայլ փաստաթղթեր են ստորագրվել: Ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը:

«Գոյություն ունեցող վստահության մթնոլորտի հիման վրա՝ մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը: Հատկապես տնտեսական ոլորտում է հնարավոր համագործակցության մակարդակը բարձրացնել»,-ասաց Իրանի նախագահը:

Նա նկատեց՝ երկու երկրները տարբեր ոլորտներում հիանալի համագործակցություն ունեն: 

Փեզեշքիանը նաև ընդգծեց, որ Իրանն ու Հայաստանը Պարսից ծով-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文