Հայաստանն ու Իրանը համաձայնել են սահմանին երկրորդ կամուրջ կառուցել

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնելու նախ 1, ապա 3 մլրդ դոլարի:

«Կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 մլրդ-ի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ: Այս իմաստով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար»,-ասաց վարչապետը:

Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ, Իրանի հետ Հայաստանի փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքանչյուրում կողմերը տարեցտարի սահմանում են նոր հորիզոններ:

Վարչապետը նշեց՝ Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ: Այդ ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար: Դրանցից է, օրինակ, Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը: Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում:

«Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի նախագիծը: Երկու երկրներն ունեն հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի: Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան: 

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները: 

Հայերեն العربية English Français Русский 中文

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում