Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշել են համատեղ դիմում ներկայացնել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցով

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշել են համատեղ դիմում ներկայացնել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ համատեղ դիմում ներկայացնել Միջազգային Նոբելյան կոմիտեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։    

Անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին և ստորագրված փաստաթղթերին՝ վարչապետն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերը։  

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս  է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն արժանի է, որպեսզի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, իսկ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետին առաջարկել էր համատեղ դիմում ներկայացնել Միջազգային Նոբելյան կոմիտեին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում