Առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման հրադադարը կհանգեցնի անվերջանալի պատերազմի. Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում սկսածը պետք է ավարտել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը, նախարարների կաբինետի նիստում Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ  ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ընդունել Գազայում անվտանգության շարունակական ապահովումն Իսրայելի կողմից, ինչը պատերազմը դադարեցնելու պայմաններից մեկն է:

«Մենք պնդում ենք ոչ միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման, այլև Իսրայելի կողմից Գազայի հատվածում ապառազմականացման երկարաժամկետ ապահովման վրա՝ մշտապես գործելով զինվելու ցանկացած փորձի և ցանկացած ահաբեկչական խմբավորման կազմակերպման դեմ»,- ընդգծել է Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ ովքեր  կոչ են անում դադարեցնել պատերազմը՝ առանց ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու, ոչ միայն ամրապնդում են նրա դիրքերը և հետաձգում իսրայելացի պատանդների ազատ արձակումը, այլև ապահովում են հոկտեմբերի 7-ի գործողությունների կրկնությունն ու պատերազմի անվերջ շարունակումը։

«Հետևաբար, մեր պատանդների ազատ արձակումը արագացնելու և ապահովելու համար, որ Գազան այլևս սպառնալիք չլինի Իսրայելի համար, մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք և հաղթենք ՀԱՄԱՍ-ին։ Սա է այն որոշումը, որը կաբինետը կայացրել է անցյալ շաբաթ։ Մենք վճռականորեն տրամադրված ենք այն իրականացնելու»,- ասել է Նեթանյահուն:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով