Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո զրուցել է ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Սպիտակ տանը: 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսնակը տեղեկացրել է, որ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է հանդիպման մասին, նրանց շարքում է եղել նաև ինքը: 

ՆԱՏՕ-ի պաշտոնյան ասել է, որ զրույցի մասնակիցներից է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Ելիսեյան պալատն էլ հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ հեռախոսազրույցին միացել են նաև Գերմանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները։ 

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Թրամփը Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ զրուցել է ավելի քան 1.5 ժամ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների համար։ 

Երկու երկրների ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։ 

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում