Միացյալ Նահանգներ

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկիի հետ եռակողմ հանդիպման

1 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկիի հետ եռակողմ հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի  և Ուկրաինայի նախագահների հետ հնարավոր եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին ասել է Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին հետ հարցազրույցում: 

«Եթե նրանք ցանկանան, ես կմասնակցեմ այդ հանդիպմանը։ Հիմա, կարծես, պատրաստվում են հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկիի, նախագահ Պուտինի և իմ միջև: Ոչ թե այն պատճառով, որ ես ուզում եմ այնտեղ լինել, այլ, որովհետև ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների առջև։ 

Երկու երկրների ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում