Քաղաքականություն

ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում. Անիտա Հիպեր

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում. Անիտա Հիպեր

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Report-ի եվրոպական բյուրոն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։  

«Առաքելության մանդատն է հետևել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի մասին», - ասել է Հիպերը։  

Նա հավելել է, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։ 

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։

Համաձայնագրի 7-րդ կետում նշվում է.

«Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում