Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են աջակցել Գազայի հատվածում ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են աջակցել Գազայի հատվածում ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին

Պաղեստինյան յոթ խմբակցությունները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ Կահիրեում կայացած հանդիպման ավարտին հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու Գազայի հատվածի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին և առաջարկներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Համատեղ հայտարարության մեջ խմբակցություններն ընդգծել են, որ այս փուլում իրենց գերակա խնդիրն է դադարեցնել Իսրայելի կողմից ցեղասպանությունը, վերացնել շրջափակումը և ապահովել օգնության մուտքը Գազայի հատված:

Նրանք իրենց գնահատանքն են հայտնել Եգիպտոսի և Կատարի կողմից Պաղեստինի հարցին աջակցելու, Գազայում պաղեստինցիների սովի տառապանքներին վերջ դնելու և պաղեստինյան միասնության հասնելու ջանքերը առաջ մղելու, ինչպես նաև ագրեսիան դադարեցնելու բանակցություններին մասնակցելու համար:

Խմբակցությունները իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել՝ աջակցելու հրադադարի նախաձեռնություններին և առաջարկներին, որոնք կբավարարեն պաղեստինցիների պահանջները և կներառեն անկլավում ռազմական գործողությունների դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերումն այնտեղից և շրջափակման վերացում։

Նրանք նշել են, որ Դոհայում բանակցությունների վերջին փուլի ժամանակ կողմերը «գրեթե լուրջ համաձայնության էին հասել», սակայն իսրայելական պատվիրակությունը լքել է Կատարի մայրաքաղաքը՝ այդպիսով խափանելով խորհրդակցությունները:

Ավելի վաղ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել էր Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ և քննարկել Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում