Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն հստակ դիրքորոշում է ներկայացնելու Ալյասկայում կայանալիք հանդիպմանը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հստակ դիրքորոշում է ներկայացնելու Ալյասկայում կայանալիք հանդիպմանը. Լավրով

Ռուսաստանը հասկանալի և հստակ դիրքորոշում ունի և այն կներկայացնի Ալյասկայում կայանալիք բարձր մակարդակով հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբեք ոչինչ չենք կանխատեսում նախապես։ Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ, հասկանալի և հստակ դիրքորոշում։ Այն կներկայացնենք», - ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ գնահատելու առաջիկա գագաթնաժողովի հաջողության հավանականությունը: 

«Արդեն քիչ բան չի արվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ս. Ուիթքոֆի այցելությունների ընթացքում։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինն ասել է այդ մասին։ Ս. Ուիթքոֆը հանդես է եկել նախագահ Դ. Թրամփի անունից։ Հուսով եմ, որ վաղը կշարունակենք այս օգտակար զրույցը», - ՌԴ արտգործնախարարության կայքը մեջբերում է Լավրովի խոսքը, որը ռուսական պատվիրակության կազմում է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի նախաշեմին ասել է, որ անհաջողության հավանականությունը գնահատում է 25%։ 

Գագաթնաժողովը տեղի է ունենալու Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Հանդիպման կենտրոնական թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Նախ տեղի կունենա Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև՝ պատվիրակությունների հանդիպումը՝ յուրաքանչյուր կողմից՝ 5-ական անդամի մասնակցությամբ, որից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում