Տնտեսություն

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը 2024 թվականին աճել է  6,8%-ով. Միշուստին

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը 2024 թվականին աճել է  6,8%-ով. Միշուստին

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու նշագծին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է «փոխադարձ առևտրին էական խթան» տալու անհրաժեշտության մասին: 

«Դրա ծավալն անցյալ տարի աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու, - ասել է Միշուստինը: - Ներուժն ավելի մեծ է»:

Ռուսաստանի վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ գոյության 10 տարվա ընթացքում միավորման առջև ծառացել են «ամենատարբեր խնդիրներ»: 

«Գլխավորն այն է, որ մենք աշխատել ենք դրանք միասին լուծելու համար՝  վստահության և միմյանց շահերի հանդեպ հարգանքի հիման վրա: Վստահ եմ, որ դրանում է ապագա հաջողությունների գրավականը», - եզրափակել է Միշուստինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում