Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 4,4%-ով աճել է 2024 թ. արդյունքներով. Միշուստին

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 4,4%-ով աճել է 2024 թ. արդյունքներով. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր ՀՆԱ-ն անցյալ տարվա ընթացքում աճել է 4,4%-ով: Տարվա սկզբից ցուցանիշն ավելացել է ևս 2%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Միավորման համախառն ներքին արդյունքը 4,4%-ով ավելացել է անցյալ տարվա արդյունքներով: Իսկ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է 2%-ով, ինչը շատ բանով տեղի է ունենում արդյունաբերական արտադրության, շինարարության, գյուղատնտեսական արտադրանքի, մանրածախ առևտրի, հիմնական կապիտալում ներդրումների ծավալների աճի հաշվին», - ասել է նա:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային զարգացման հիմնական կենտրոններից մեկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում